Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիմնականում կոտրվել են պատուհանների ապակիներն ու դռները: Վնասված 89 տուն ենթակա չէ վերականգնման:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ տուժածներին փոխհատուցում է վճարվելու կամ տրամադրվելու են այլ տներ ուրիշ շրջանում:

Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Այս պահի տվյալներով՝ մահացել է 64 մարդ, 617-ը` վիրավորվել են:

Ներկայում բժիշկների վերահսկողության տակ շարունակում է մնալ 143 մարդ, որոնցից 94-ը ծանր և կրիտիկական վիճակում են: Եվս 28-ը համարվում են անհետ կորած:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ