Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի կնոջ թեկնածությունն առաջադրեց Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում

Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի կնոջ թեկնածությունն առաջադրեց Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր Է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնի համար նրա թեկնածությունը մարտի 22-ին առաջադրել Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը:

«Մենք վստահ ենք Զուգդիդի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Սանդրա Ռուլովսի անվերապահ հաղթանակին, եթե ընտրությունները չկեղծվեն իշխանությունների կողմից»,-ճեպազրույցում հայտարարել Է «Ուժը միասնության մեջ Է» միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: 2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Ռուլովսը Զուգդիդի շրջանում իր թեկնածությունն առաջադրել Էր «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից, սակայն ընտրությունների երկրորդ փուլում հանեց իր թեկնածությունը՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների կողմից քվեարկության առաջին փուլի արդյունքների կեղծմամբ: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնը թափուր Է մնում 2018 թվականի աշնանից, երբ նախկին քաղաքագլուխը՝ Լաշա Գոգիան, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am