Դեսպան Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության մասնակից երկրների դեսպանների հանդիպմանը
17:07, 22 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 20-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը մասնակից երկրների դեսպանների հանդիպումը, որին մասնակցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվեցին ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում համագործակցությանը, առաքելության գործունեությանը, ինչպես նաև՝ ՄԱԿ 1701 (2006) բանաձևի իրականացման հաշվետու ժամանակահատվածի ընթացիկ և կատարվելիք աշխատանքներին առնչվող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում