Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ջինիշյան» հիմնադրամը նախատեսում է Սևանի ԲԿ-ի կազմում մանկական վերականգնողական կենտրոն կառուցել

«Ջինիշյան» հիմնադրամը նախատեսում է Սևանի ԲԿ-ի կազմում մանկական 
վերականգնողական կենտրոն կառուցել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են, որ նախատեսում են կառուցել մանկական վերականգնողական կենտրոն, որը կլինի Սևանի բժշկական կենտրոնի կազմում: Այն արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություններ կմատուցի տարածաշրջանի երեխաներին:

Հիմնադրամի ջանքերով կենտրոնը կվերազինվի և կվերանորոգվի` մեկ տարի ապահովելով դրա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մինչև 2020 թվականը կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես նաև կվերապատրաստվի բժշկական անձնակազմը: Այնուհետև այն կհանձնվի առողջապահության նախարարության ֆինանսավորմանը:

Ներկայացնելով նախագծի մանրամասները` հիմնադրամի ներկայացուցիչները ակնկալել են վարչատնտեսական և կազմակերպչական հարցերում նախարարության ուղղորդումը և աջակցությունը` աշխատանքների իրականացման համար` նշելով, որ այս պահին շահառուների ցանկում գրանցվել է վերականգնողական բուժօգնության կարիք ունեցող 88 երեխա:

Ողջունելով նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, և հնարավորության դեպքում ծառայությունները կիրականացվեն պետական պատվերի շրջանակներում:

Կողմերը խոսել են նաև նորածինների կոնքազդրային հոդախախտի սքրինինգային ծրագրի վերաբերյալ` անդրադառնալով խնիրներին և լուծման հեռանկարներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am