Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է զոհվել

Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ԱՄՆ-ի երկու զինծառայող Է զոհվել ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել են աֆղանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրում գործող ՆԱՏՕ-ի առաքելության տվյալները:

Գործողության անցկացման վայրը եւ զոհված զինվորականների անունները չեն հրապարակվում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ 2001 թվականից Աֆղանստանում զոհվել Է 2,4 հազար ամերիկացի զինծառայող: Ներկայում երկրում գտնվում են 14 հազար ամերիկացի զինվորներ, որոնք ներգրավված են ինչպես ռազմական գործողություններում, այնպես Էլ աֆղանցի զինվորականների ուսուցման գործում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am