Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը կանանց և երեխաների առողջության պաշտպանության նպատակով դրամաշնորհային օժանդակություն է ստացել Ճապոնիայից

Հայաստանը կանանց և երեխաների առողջության պաշտպանության նպատակով 
դրամաշնորհային օժանդակություն է ստացել Ճապոնիայից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության հարկի տակ տեղի է ունեցել «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Այն տրամադրվել է «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը։ Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանումը` փոխնախարարն ընդգծել է, որ մայրական և նորածնային մահացության նվազեցման գործում բավականին հաջողություններ են արձանագրվել:

«Այս ծրագրի իրականացումը կապահովի մոր ու պտղի մոտ ախտաբանությունների  ժամանակին հայտնաբերումը, միջոցառումների ձեռնարկումը, ինչը կնպաստի մեր երկրում  մայրական և նորածնային մահացության  ու հիվանդացության իջեցմանը»,- նշել է Արսեն Դավթյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը 88,748 ԱՄՆ դոլարի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Ջուն Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ դրամաշնորհի շրջանակում տրամադրվող բժշկական սարքերի օգնությամբ հնարավոր կլինի կատարելագործել սեռավարակներով տառապող հղի կանանց հետազոտման և ախտորոշման հնարավորությունները, մեղմացնել ռիսկերը և պաշտպանել թե մոր, թե նորածնի կյանքը ծննդաբերության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]