Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր նախագծով կբարձրացվի ԴԱՀԿ կատարողական վարույթի արդյունավետությունը

Նոր նախագծով կբարձրացվի ԴԱՀԿ կատարողական վարույթի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման և դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում: «Օրինագծերով կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Նախատեսվել են, մասնավորապես, դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու, կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություններ, հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զեյնալյանը:

Նախատեսվել է նաև գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում: Սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am