Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարության օժանդակությամբ շինարարական կոնստրուկցիաների արտադրության ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր

Կառավարության օժանդակությամբ շինարարական կոնստրուկցիաների արտադրության 
ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Խոսքը հիմնականում ներմուծվող ալյումինե պրոֆիլների մասին է:

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի կապիտալ ներդրումներ, ստեղծել 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կլինի 260 հազար դրամ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 մլրդ դրամ, որից 13,3 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 2 մլրդ-ը կիրացվի ԵՏՄ տարածքում, մնացածը կարտահանվի երրորդ երկրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am