Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան մտադիր Է մարտի 25-ին գործի դնել գործողությունների պլանն առանց գործարքի Brexit-ի դեպքում. FT

Մեծ Բրիտանիան մտադիր Է մարտի 25-ին գործի դնել գործողությունների պլանն առանց գործարքի Brexit-ի դեպքում. FT

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մարտի 25-ին երկրում կիրառել գործողությունների պլան հատուկ պայմաններում՝ Եվրամիության հետ գործարքի բացակայության դեպքում եւ Brexit-ի ժամկետի անորոշության կապակցությամբ, որը պլանավորված Էր մարտի 29-ին: Մարտի 21-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչների:

Նրանց տվյալներով՝ պլանին համապատասխան, որը կոչվել Է Operation Yellowhammer, կգործի ավելի քան 5 հազար մարդ ներառող «օպերատիվ կառավարման» հատուկ համակարգ, որը կոչված Է կանխելու, մասնավորապես, պարենի, վառելիքի, ֆինանսական ոլորտի պաշարների պակասը:

Դրա աշխատակիցները սերտորեն կապված են առաջատար նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, որոնք կմասնակցեն երկրի կառավարմանը հատուկ հանգամանքներում, տվյալ դեպքում առանց գործարքի Brexit-ի պայմաններում:

Դրանց թվում են շրջակա միջավայրի պահպանության, պարենի եւ գյուղատնտեսական զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները եւ թագավորական հարկա-մաքսային ծառայությունը: «Yellowhammer-ի օպերատիվ-հրահանգչական կառույցները մարտի 25-ին լիովին գործի կդրվեն, եթե Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ համաձայնեցված չլինի դուրս գալու նոր ժամկետը»,- մեջբերում Է անում հրատարակությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Սթիվեն Բարքլիի՝ կաբինետի գծով գործընկերներին հղած նամակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am