Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չխախտվի աշակերտների կրթության իրավունքը. Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցի դասադուլի մասին  

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չխախտվի աշակերտների կրթության իրավունքը. 
Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցի դասադուլի մասին
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ավշարի միջնակարգ դպրոցի՝ մարտի 12-ից չդադարող դասադուլին ու գործադուլին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԿԳՆ-ն այսքան ժամանակ չի հետաքրքրվել խնդրով, նա ասաց, որ հստակ պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները և պետք է իրականացնի այդ լիազորությունները: «Երբ տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրականացնում իր գործառույթները և դժվարություններ ունի, այդ ժամանակ ենք միջամտում: Մենք արդեն երեք օր է՝ աշխատում ենք այնտեղ»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե 35 ուսուցիչ գործադուլ է անում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չխախտվի աշակերտների կրթության իրավունքը, բայց այնտեղ բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը: Մենք փորձում ենք դա վերականգնել»:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ԿԳՆ ներկայացուցիչը երեք օր աշխատում է Ավշարում և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ավելի լուրջ քայլեր կկատարեն:

Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերսկսվել: Ավելի ուշ ուսուցչական ողջ անձնակազմը գործադուլ էր սկսել և նշել, որ չեն աշխատի նոր տնօրենի հետ, և եթե վերջինս ազատման դիմում չգրի, իրենք 35 հոգով աշխատանքից ազատման դիմում կգրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am