Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատրաստ Է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային. Մերկել

ԵՄ-ն պատրաստ Է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ Է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային, բայց կոնկրետ ամսաթիվը պետք Է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն Է, եւ դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում:
«Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ այն դեպքում, եթե հետեւի բրիտանական խորհրդարանի դրական քվեն»,-նշել Է նա: «Սակայն մենք պետք Է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ»,-ասել Է կանցլերը: Այդ կապակցությամբ Լոնդոնի խնդրանքը, որը նախատեսում Է ավելի ուշ ժամկետ՝ մինչեւ հունիսի 30-ը, պետք Է մանրակրկիտ քննարկվի Բրյուսելում, նշել Է Մերկելը:
Կանցլերը հերթական անգամ ընդգծել Է, որ Գերմանիան նախապատրաստվում Է կոշտ Brexit-ի վատագույն սցենարին, բայց, միաժամանակ «մինչեւ վերջին ժամը» պայքարելու Է հօգուտ այն բանի, որ գործընթացը լինի կանոնակարգված, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am