Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը Չինաստանում առեւտրական բանակցություններ կվարի մարտի 28-29-ին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը Չինաստանում առեւտրական բանակցություններ կվարի մարտի 28-29-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մարտի 28-ին Չինաստան կայցելի առեւտրի շուրջ երկօրյա բանակցություններ վարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

«Սթիվեն Մնուչինը, որը գլխավորելու Է բանակցային պատվիրակությունը, մարտի 28-29-ին այցով կգտնվի Չինաստանում առեւտրի հարցերի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով. ի պատասխան՝ ապրիլի սկզբին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն բանակցությունները շարունակելու համար ուղեւորվի Վաշինգտոն»,-ասել Է նա: Գաո Ֆենի խոսքով՝ ամերիկյան պատվիրակության կազմում ՉԺՀ կժամանի նաեւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը: «Կոնսուլտացիաների հետագա մանրամասների մասին մենք ժամանակին կտեղեկացնենք հասարակայնությանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am