Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարպետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: «Այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում, նախագծել և կառուցել եմ կառույցներ 5 մլն քմ-ից ավելի տարածքի վրա, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, մեծ օբյեկտներ, մասնակցել եմ Սուդանում, էրիթրեայում քաղաքների նախագծմանը: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վերմիշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը և նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am