Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանի նախագահի լիազորությունները ստանձնող Քասըմ-Ժոմարտ Տոկաևը նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը

Ղազախստանի նախագահի լիազորությունները ստանձնող Քասըմ-Ժոմարտ Տոկաևը 
նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ  Քասըմ-Ժոմարտ Տոկաևը, ով նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնում է երկրի նախագահի լիազորությունները, նախկինում զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, պետական քարտուղարի, արտաքին գործերի նախարարի պաշտոնները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը, 2013 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով նշանակվել է երկրի խորհրդարանի Սենատի պատգամավոր և ընտրվել Սենատի նախագահ: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին կրկին վերընտրվել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում:

Մինչ Սենատի անդամ նշանակվելն ու նախագահ ընտրվելը Քասըմ-Ժոմարտ Տոկաևը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եղել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքի գլխավոր տնօրենը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։ Ղազախստանի Հանրապետության նախագահի լիազորություններն անցնում են Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաևին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am