Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը  

Ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստվել Եվրո-2020 ընտրական փուլերի խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 23-ին և 26-ին հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: 

Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան:

Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am