Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում օրանգուտանը ողջ Է մնացել օդաճնշական զենքով հասցված 74 վերքից հետո

Ինդոնեզիայում օրանգուտանը ողջ Է մնացել օդաճնշական զենքով հասցված 74 վերքից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում գտել են Էգ օրանգուտանի, որը ողջ Է մնացել՝ ստանալով օդաճնշական զենքով հասցված 74 վերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Straits Times հրատարակությունը:

Նշվում Է, որ կենդանուն գտել են Աչեխի նահանգում այն ֆերմայից ոչ հեռու, որտեղ, ենթադրաբար, նրա վրա կրակել են օդաճնշական զենքով:

Նաեւ նրա հետ գտել են ձագին, որը չի փրկվել: «Օրանգուտանները եկել են տնկադաշտ եւ դրա տիրոջ կողմից ընկալվել որպես սպառանալիք»,- մեջբերում Է անում հրատարակությունը տեղի բնության պահպանության գործակալության պետի խոսքից: Այս պահին Էգ օրանգուտանը, որին Հոուպ են կոչել, աստիճանաբար վերականգնվում Է եւ սկսել Է ինքնուրույն սնունդ ընդունել: Նաեւ նշվում Է, որ օրանգուտաններն այժմ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, իսկ դրանց պոպուլյացիան արագ տեմպերով կրճատվում Է: Այս պահին աշխարհում մնացել Է այդ տեսակի շուրջ 100 հազար առանձնյակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am