Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արսեն Գասպարյանը ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցեր է համարում Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը

Արսեն Գասպարյանը ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցեր է համարում Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը սեմինարի շրջանակում հյուրընկալել էր  ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, սեմինարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին և  25 տարվա բանակցություններին, իսկ Գասպարյանի ներկայացման հիմնական թեման էր 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին պայմանագիրը՝ Ռուսաստանի միջնորդությամբ:

Ըստ բանախոսի՝ թեև Լեռանյին Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են ավելի քան երկու տասնամյակ, կարգավորումը դեռ անորոշ է:  Նա քննարկման է դրել որոշ վարկածներ, որոնք հայտնի են Հայաստանում և Արցախում, ներառյալ՝ Ադրբեջանի «հանձնառության խնդիր»-ը՝ բացատրելով, որ հայկական զորքերի ցանկացած դուրս բերում կուժեղացնի Ադրբեջանը և կթուլացնի Հայաստանը ու Արցախը:

Սեմինարի ընթացքում Գասպարյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմը որակել է որպես  Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ամենավատ դրևորում 1994-ի հրադադարի պայմանագրից հետո: Բանախոսը ուսումնասիրել է խաղաղության գործընթացի ձախողման պատճառները մինչ 2018-ին քաղաքական փոփոխությունները Հայաստանում։ Նա հավաստիացրել է, որ բանակցությունների առանցքային հարցերն են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն  ու անվտանգությունը:

Սեմինարի   նպատակն էր բանակցությունների, լուսաբանման, այլընտրանքային հեռանկարների քննարկման միջոցով հասկանալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարած գործընթացում արդյունքների բացակայության հիմքում ընկած պատճառները:

Ներկայացումից հետո եղել է հարց ու պատասխան, որոնց ընթացքում ունկնդիրները հնարավորություն  են ունեցել խորանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և այնտեղ խաղաղության հաստատման խնդրի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]