Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 112 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 112 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 18, խարդախության 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, ծեծի 8, զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, կաշառակերության 2, սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, առևտրային կաշառքի, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի իրացման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]