Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանը և ԵՄ Արևելյան հարևանության տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում էներգաարդյունավետության խնդիրների լուծմանը

Տիգրան Ավինյանը և ԵՄ Արևելյան հարևանության տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում 
էներգաարդյունավետության խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել Բրյուսել ՀՀ վարչապետի վերջերս կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես, անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու, թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում, և ուսումնասիրելու, թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:

Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am