Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Դեսպան Սմբատյանը մասնակցել է ՊրոՎայն գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մարտի 17-ին ներկա է գտնվել ՊրոՎայն (ProWein) գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի ևս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված է եղել ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։

Վերջիններս հյուրերին ներկայացրել են իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկել են գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Բացմանը ներկա են գտնվել Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղեկանք. ՊրոՎայն գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ