Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել

Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է 
հավաքել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանի «Walking out» երգը  բավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին, և աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։

Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000-ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ խնդիր կա՞ թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։ Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։
Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»,-նշել է Սրբուհի Սարգսյանը:

Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է: Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք-խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am