Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Երևանի Նոր Արեշ թաղամասում տուն է մասամբ այրվել


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:10-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, տան (սեփականատեր` Ա. Գ.) ննջասենյակում այրվել են մահճակալը, անկողնային պարագաներ (5 քմ) և գորգը՝ մասամբ:

Շտապօգնության աշխատակիցներն Ա. Գ.-ին (ունեցել է վատ ինքնազգացողություն) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացումից քաղաքացին հրաժարվել է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ