Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ

Բռնցքամարտիկներ Գրիգորյանը և Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում են

Բռնցքամարտիկներ Գրիգորյանը և Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամներ Անուշ Գրիգորյանը և Անի Հովսեփյանը դուրս եկան Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին եւ դուրս եկավ եզրափակիչ:  Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Անի Հովսեփյանը ևս հաղթեց սլովակ մրցակցին եւ դուրս եկավ եզրափակիչ:

Ավելի վաղ` Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Շոտլանդիայի ներկայացուցչին` դառնալով բրոնզե մեդալ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ