Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Շոտլանդիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ վաղը ռինգ դուրս կգան ու եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ