Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 15-ին հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Դատարանը կալանքի միջնորդությունը բավարարեց, գրավի միջնորդությունը մերժեց, բայց դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը: Այսինքն`  քանի որ նյութերին ծանոթանալու փուլն է` միակ հիմքը դատարանը ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը և գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- ասաց Օրբելյանը:

Կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և  մարտի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, սկսվել էր միջնորդության քննությունը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am