Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու ԱՄԷ-ն գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ տեսնում են գործնական քայլերի անհրաժեշտություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ տեսնում 
են գործնական քայլերի անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, կարևորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: Անդրադառնալով դեռևս 2016 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում: Իր հերթին կարևորելով  հուշագրի իրագործումը՝ ԱՄԷ դեսպանը շեշտել է, որ դրան մեծապես կարող է նպաստել Հայաստանում մայիսին նախատեսված երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ համատեքստում նախարարին առաջարկել է դիտարկել ԱՄԷ գիտակրթական համակարգի գործունեությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների կրթության և գիտության ոլորտը համակարգող պետական պաշտոնյաների փոխայցերը խթան կհանդիսանան հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը և կնպաստեն գործնական քայլերի իրականացմանը:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի կրթական համակարգն իրապես բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձի ուսումնասիրումն արհեստական բանականության և ներառականության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստման կազմակերպման, հանրակրթության համակարգում որոշ դպրոցներում արաբերեն լեզվի ներդրման հնարավորության և մի շարք այլ հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am