Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

«Պի» թվի օրը. Google-ի աշխատակցուհին դրա հաշվման համաշխարհային ռեկորդ Է սահմանել




ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերության աշխատակցուհի Էմմա Հարուկո Իվաոն «Պի» թվի արժեքը հաշվել Է ստորակետից հետո մինչեւ 31 տրլն նշան: Ավելի վաղ «Պի» թիվը գիտեին միայն մինչեւ 22 տրիլիոներորդ նիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ մարդկությանն ավելին Է հայտնի: Իվաոն օգտվել Է Google-ի ծառայություններից մեկից: Հաշվարկների համար պահանջվել Է 20 տերաբայթ հիշողություն, 25 վիրտուալ մեքենա եւ 121 օր:
«Պի» թիվը շրջանագծի տրամագծի եւ նրա երկարության հարաբերակցությունն Է: Առաջին երեք նշանները՝ 3,142, հայտնի են բոլորին, բայց «պի» թիվն անսահման Է, իսկ թվերի հաջորդականությունը բացարձակապես անկանխատեսելի Է:
«Պի» թիվն օգտագործվում Է ճշգրիտ գիտություններում, ինժեներային գործում եւ գերհամակարգիչների կառուցման մեջ:
«Պի» թվի հաշվումը մաթեմատիկոսների շրջանում լայն տարածում գտած զբաղմունք Է: Իվաոն այդ թվով հրապուրվել Է դեռ երեխա ժամանակ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ