Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, Հայկ Մարությանի, ավագանու անդամների հետ մենք քննարկեցինք Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման հարցը: Կարծում եմ, որ այստեղի սրճարանները գերշահույթներ են ստանում և որևէ սեփականատեր խնդիր չունի ընտանիք պահելու: Մենք թույլ ենք տվել, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը տարածքի աղեղնաձև հատվածի աջ կողմում: Մենք հաստատակամ ենք և ցանկանում ենք վերականգնել կանաչապատ տարածքները»,- նշեց Մնացականյանը և հավելեց, որ հեղափոխությունից հետո փորձում են ստեղծել իրավական երկիր ու այս հարցում շատ են կարևորում քաղաքացիների աջակցությունը:

Հարցին, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանը պատասխանեց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնեն, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:  

«Տասնյակ մարդու հնարավորություն կա աշխատանքի տեղավորել: Կասկադի և Սարյան փողոցի սրճարանների սեփականատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատատեղեր ունեն: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ»,- նշեց Մնացականյանը և հավելեց, որ իրենք չեն քանդում, այդ գործողությունները կոչվում են բարեկարգում:

Սրճարանների ապամոնտաժումը սկսվել է մարտի 13-ից:    

 

  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ