Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, մարտի 14-ին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ փակելով ԱՊՀ-ի երկրների շտաբների պետերի կոմիտեի նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համատեղ աշխատանքի շրջանակում հավանություն Է տրվել մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության զարգացման հիմունքներին, համաձայնեցված են օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ՀՕՊ-ի միավորված համակարգի ադապտացման ուղիները, ինչպես նաեւ նախանշված են հաջորդ տարվա համատեղ միջոցառումները»,-ասել Է Գերասիմովը:

Կոմիտեի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am