Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը փակեց օդային տարածությունը Boeing 737 Max ինքնաթիռների համար

Ռուսաստանը փակեց օդային տարածությունը Boeing 737 Max ինքնաթիռների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսավիացիան մինչեւ հատուկ ծանուցում արգելել Է Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքները ՌԴ-ի օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռոսավիացիան ավիացիոն կապի միջոցներով NOTAM-ին ծանուցում Է ուղարկել առ այն, որ Ռուսաստանի Դաշնության օդային տարածությունում այդ մոդելի ինքնաթիռների թռիչքներն արգելված են մինչեւ հատուկ ծանուցում»,- ասել Է Ներադկոն:

Ավելի վաղ Boeing ընկերությունը հավանություն Է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը: Ինչպես ասված Է կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, թռիչքների դադարեցման հանձնարարականի որոշումն ընդունվել Է Դաշնային ավիացիոն վարչության, Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության, ամբողջ աշխարհի ավիացիոն իշխանությունների եւ սպասարկյալների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո:

CNN հեռուստաընկերության գնահատմամբ՝ առնվազն 45 երկրների ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX նորագույն շարքի ինքնաթիռների երկու երրորդի շահագործումը Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Boeing-ը պատվիրատուներին մատակարարել Է այդ սերիայի 385 ինքնաթիռ, որոնք թողարկվում են չորս վերափոխակներով, դրանցից 344-ը Boeing 737 MAX 8 Է, վերափոխակ, որի նմուշը կործանվեց Եթովպիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am