Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացը դեռևս ընթացքի մեջ է

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացը դեռևս 
ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:   Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

««Գոլդեն փելես» ՍՊԸ-ի կողմից ցանկություն է հայտնվել գույքը պետությանը նվիրատվություն կատարելու, նմանատիպ այլ ցանկություն հայտնող չի եղել: Իսկ եթե կան գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, դրանք բացահայտում ենք, ուղարկում իրավապահներին և քննություն է իրականացվում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բաբայանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հյուրանոցի՝ պետությանը փոխանցվելու գործընթացն առայժմ չի ավարտվել, բացի այդ՝ առկա է նվիրատվությունից որոշ ժամանակ անց գույքը հետ վերցնելու ռիսկը, և պետք է ամեն ինչ անել՝ այդ ռիսկը չեզոքացնելու համար։

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am