Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էդմոն Մարուքյանի կարծիքով` առանց Արցախի ներկայացուցչի արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել

Էդմոն Մարուքյանի կարծիքով` առանց Արցախի ներկայացուցչի արդյունավետ 
բանակցություններ չեն կարող լինել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևորում է, որ դիվանագիտական կորպուսն ու խորհրդարանականները քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության շրջանում ձևավորելու կարծիք, որ առանց Արցախի ներկայացուցչի արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես կրկնում եմ, որ մեր դիվանագիտական կորպուսը և մենք բոլորս` խորհրդարանականներս, մեծ անելիք ունենք... բոլոր հարթակներում պետք է աշխատենք` միջազգային հանրության մոտ ձևավորելու անբեկանելի մոտեցում, որ առանց Արցախի ներկայացուցչի արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել: Բանակցություններ միշտ կարող են ընթանալ, բայց արդյունքի համար բոլոր կողմերը պետք է ներառված լինեն: Մենք չենք կարող մի կողմի վերաբերյալ որոշում կայացնել, որը ոչ լիազորել է, ոչ էլ մասնակցում է տվյալ բանակցություններին»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց նաև, որ Մադրիդյան սկզբունքները կարելի է հիմա նորից քննարկել, սկզբունքները պետք է մեկնաբանել: Մարուքյանը նկատեց, որ ամեն կողմն այդ սկզբունքները կարող է մեկնաբանել ի շահ իրեն, պետք է հասկանալ, թե դրանց տակ միջազգային հանրությունն ինչ ի նկատի ունի: Եվ այս առումով խմբակցության ղեկավաը կարծում է, որ մեկնարկող բանակցությունները զբաղված օրակարգ կունենան թե՜ սկզբունքների, թե՜ տարրերի մեկնաբանության, թե՜ ապագայում առաջ շարժվելու իմաստով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am