Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց- Թումանյան խաչմերուկը

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-
Թումանյան խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Նրանք բողոքում են Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի խումբ քաղաքացիներ նստել են ճանապարհին, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Ոստիկանությունը փորձում է քայլեր ձեռնարկել փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. Սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել փողոցը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սրճարաններն ապամոնտաժելու որոշումը, քանի որ այն կյանքի կոչելու դեպքում իրենք զրկվելու են աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am