ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
11:44, 14 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդունվեց մարտի 14-ի նիստում:
Կառավարությունը նախագծով առաջարկում է որոշ դրույթների ուժի մեջ մտնելու սահմանված ժամանակը փոխել եւ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն ամրագրել 2020թ. հունվարի 1-ը: Առաջարկվող այլ փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք 2018 թ. իրենց գույքն ու եկամուտները մարտի 1-ի փոխարեն կհայտարարագրեն մինչև մայիսի 31-ը:
Նախագծին «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ» ձայներ չկային:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում