Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական կառավարությունում քննարկել են Brexit-ի ժամկետը երկու տարով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph

Բրիտանական կառավարությունում քննարկել են Brexit-ի ժամկետը երկու տարով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Նրա տվյալներով՝ Brexit-ը կհետաձգվի առնվազն մինչեւ հունիսի 30-ը, եթե վարչապետ Թերեզա Մեյին, այնուամենայնիվ, հաջողվի համոզել Համայնքների պալատի պատգամավորներին՝ հաջորդ շաբաթ պաշտպանել համագործակցության վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված գործարքը: Եթե Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մերժվի երրորդ անգամ, ապա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհետաձգվի «ավելի երկար» ժամանակով, նախազգուշացրել Է վարչապետը:

Հրատարակությունը նշում Է, որ Մեյը կորցրել Է վերահսկողությունը Brexit-ի հետ կապված իրադրության եւ Պահպանողական կուսակցության նկատմամբ, որի ղեկավարն ինքն Է: Բանն այն Է, որ կառավարության միանգամից 18 անդամներ խախտել են կուակցական կարգապահությունը՝ հրաժարվելով դեմ քվեարկել առանցր գործարքի ԵՄ-ից դուրս գալու սցենարի իրագործման հնարավորությունը մեկընդմիշտ արգելափակելու առաջարկությանը: Մեյը մարտի 13-ին խորհրդարանին առաջարկել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ նոր քվեարկություն անցկացնել մինչեւ մարտի 20-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am