Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է «Թումո Երևան»-ի նախագծերին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է «Թումո Երևան»-ի 
նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից, Վրաստանի
նախագահը`երկրի պետական պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով:

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` «Թումո» ստուդիաները, «Թումո-ԵՄ» կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:

Սալոմե  Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց «Թումո»-ի «Թմբաթա»-ի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և «Թումո»-ի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am