Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
16:35, 13 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում