Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել ու ձորն է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետ գնալու 
ճանապարհին սայթաքել ու ձորն է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ ստացած մարմնական վնասվածքներից  Հ.Ավագյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000 թվականին: «Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխանմարմինները»,-նշել էր Արծրուն Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am