Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարտի 13-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 13-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հայասատանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկրօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը աշխատանքային այցով Հայաստանում է։ Նախատեսվում է հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ ասուլիսով: Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին կանդրադառնան Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը:

Ֆրանսիական խոհանոցի համն ու հոտը Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ կանցկացվի ֆրանսիական խոհանոցի օրեր: Դեսպանը կներկայացնի ամբողջ աշխարհում անցկացվող ֆրանսիական խոհանոցի օրերին Հայաստանի մասնակցությունը և թե ինչու է այս տարվա մասնակցությունն առանձնահատուկ:

Մարտի 13-ը նշանավոր գրող, թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է : Օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսել Հայաստանի գրողների միությունը եւ Չարենցի տուն-թանգարանը:

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արդյունքները կամփոփեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասադրական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am