Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան սեւ անցքով 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել Հոքինգի հիշատակին. BBC

Մեծ Բրիտանիան սեւ անցքով 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել Հոքինգի 
հիշատակին. BBC

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հիշատակին, 27,3 միլիմետր տրամագծով մետաղադրամի վրա սեւ անցք Է պատկերված: Մարտի 12-ին այս մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականը, որը շատ ժամանակ Է տրամադրել այդ երեւույթի ուսումնասիրմանը, ճառագայթման հաշվին սեւ անցքերի «գոլոշիացման» տեսության հեղինակն Է, որը կոչվել Է «Հոքինգի ճառագայթում»:

Մետաղադրամի դիզայներ Էդվինա Էլիսի խոսքով՝ ինքը «ձգտել Է վիթխարի սեւ անցքը ներառել մանրիկ մետաղադրամի պատկերում, ինչի վրա ակամա կծիծաղեր մեծ գիտնականը, եթե ողջ լիներ»:

Հոքինգի նկարը կարող Է հայտնվել նաեւ 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժողությամբ նոր թղթադրամի վրա, որի թողարկմամբ Անգլիայի բանկը որոշել Է նշել «Միացյալ Թագավորության ներդրումը գիտության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am