Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Մարդիկ ավելի մեծ բավականություն են ստանում մարդկանց, քան ռոբոտների հետ շփվելուց. գիտնականներ


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբոտները եւ համակարգչային ալգորիթմները զարգանում են մեծ արագությամբ, բայց դրանք դեռեւս ի զորու չեն նույնչափ բավականություն պատճառել շփումից, ինչպես կենդանի մարդու հետ: Համենայն դեպս, երբ զրուցակիցը հասկանում Է, թե ով Է իր առջեւ: Այս եզրակացությանն են եկել Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) եւ Էքս-Մարսելի համալսարանի մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին անգամ (գիտնականները) ֆունկցոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) օգնությամբ գրանցել են գիտափորձի մասնակիցների ուղեղային ակտիվությունը, որոնք երկխոսություն են վարել կենդանի զրուցակցի կամ ռոբոտի հետ»,-ասված Է CNRS-ի հաղորդագրության մեջ, որում նաեւ նշվում Է, որ գիտափորձում ներգրավվել Է 21 մարդ:

Կենդանի զրուցակցի հետ շփվելիս խոսակցությունն ընթանում Էր ազատ ձեւով, իսկ ռոբոտի հետ զրույցի ժամանակ գիտնականները նկատել են որոշակի սահմանափակումներ: «Մարդու հետ փոխգործակցության արդյունքներն ակտիվության աճ են արձանագրել ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության եւ սոցիալական մոտիվացիայի համար»,-ասված Է այս գիտափորձին նվիրված գիտական հոդվածի եզրակացության մեջ:

CNRS-ն ընդգծում Է, որ մարդու հետ շփվելիս գործի են դրվել այսպես կոչված «սոցիալական ակտիվության համար հատուցման կենտրոնները»: Հետազոտողները նշում են, որ նմանօրինակ Էֆեկտի չի հաջողվել հասնել ռոբոտների հետ փորձի մասնակիցների շփվելու ընթացքում: Այս դեպքում ավելի շատ գործի են դրվել տեսողական կենտրոնները: Հոդվածի ամբողջական տարբերակը հրապարակված Է Philosophical Transactions of the Royal Society of London հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ