Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ներքին գործերի նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Իգոր Շունևիչի (Игорь Шуневич) հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահպան ոլորտում հայ-բելառուսական համագործակցության արդի իրավիճակն ու հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Հայաստանի և Բելառուսի ինտեգրացիոն կառույցների անդամակցության համատեքստում նշված ոլորտում փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն առնչվող հարցերին։
Երկուստեք արձանագրվել է, որ ՀՀ դեսպանության և ԲՀ ՆԳՆ միջև ակտիվ երկխոսությունը կնպաստի ՀՀ ոստիկանության և ԲՀ ՆԳ նախարարության միջև համագործակցության զարգացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում