Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին հեռացվել Է բժշկական պրակտիկայից

Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին հեռացվել Է բժշկական պրակտիկայից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին ժամանակավորապես հեռացված Է մասնագիտական պարտականությունների կատարումից իր պացիենտին խնամելիս խախտումների մեղադրանքների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mail on Sunday թերթը:

61-ամյա բուժքույր Պատրիսիա Դաուդին գիտնականին խնամել Է 15 տարի, սակայն 2016 թվականի մարտին նա դադարել Է իրականացնել Հոքինգի բժշկական խնամքը՝ նրա մասնագիտական գործունեությունը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի Բուժքույրերի եւ մանկաբարձների խորհրդի (NMC) որոշման կապակցույթամբ: Հրատարակության տվյալներով՝ Դաուդիի նկատմամբ երկարատեւ հետաքննությունն սկսվել Է Հոքինգի ընտանիքի կողմից տրված գանգատից հետո: Հրատարակության աղբյուրը, որը ծանոթ Է այդ գործին, նշել Է, որ բուժքրոջ դեմ առաջադրվել են «բավականին լուրջ» մեղադրանքներ, բայց թե հատկապես ինչ մեղադրանքներ, չի ճշտել: Սթիվեն Հոքինգը մահացել Է 2018 թվականի մարտի 14-ին 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am