Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Գարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Գարո 
Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս մեզ հետ չէ հայոց Մեսրոպ Բ պատրիարքը: Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ: Թող ննջի խաղաղությամբ: Ցավակցություններս»:

Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս  Մութաֆյանը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մինչ այդ ցավակցություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am