Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Գարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

16:10, 8 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս մեզ հետ չէ հայոց Մեսրոպ Բ պատրիարքը: Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ: Թող ննջի խաղաղությամբ: Ցավակցություններս»:

Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս  Մութաֆյանը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մինչ այդ ցավակցություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:


© 2009 ARMENPRESS.am