Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիայում գտնվող հայ սակրավորներից մեկը ականային պատահարից վնասվածք է ստացել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Սիրիայում գտնվող հայ սակրավորներից մեկը ականային պատահարից վնասվածք է 
ստացել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Ինչպես «Արմենպրես» - ը տեղեկացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ֆեյսբուքի էջից, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am