Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 8-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 8-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Տոնի ակունքները գալիս են 1900-ական թվականներից: Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կանանց կոչով կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ 1910 թ. Կոպենհագենում տեղի ունեցավ Կանանց միջազգային կոնֆերանսը, որտեղ Կլարա Ցետկինն առաջարկեց տարվա մեջ մեկ օր նշել որպես կանանց միջազգային օր: ՄԱԿ-ի կողմից այն ընդունվեց 1977 թվականին: Օրվա առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով կանանց դերն ու կարևորությունը: Հայաստանում մարտի 8-ին մեկնարկում է կանանց միամսյակը:

Տոնական միջոցառում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:  Ծննդատանը կանցկացվի Կանանց միջազգային օրվան նվիրված՝ Womenspire ակցիան: Ակցիան նախաձեռնում է FutureTeam միջազգային երիտասարդական հիմնադրամն աշխարհի ավելի քան 30 երկրում: Հայաստանում այս նախաձեռնության կազմակերպիչը «Զարգացում» հասարակական շարժումն է, Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տեղեկատվական աջակցությամբ: 

Կանանց առողջական խնդիրներին կանդրադառնա Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հրավիրված ասուլիսում նա կխոսի ՀՀ-ում կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի տարածման ու զարգացման միտումների մասին:

Լրագրողների հետ կհանդիպի «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ Կարեն Չիլինգարյանը: Նա կանդրադառնա Երևանի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու հարցին, վարորդների բողոքին: Կանանց մեկամսյակի համատեքստում Կարեն Չիլինգարյանը կխոսի նաև որոշ ապրանքների շուկայում գնային տատանումներից:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կկայանա հանուն կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների միջոցառումը: Նախատեսվում է Ազգային ժողովի եւ շահագրգիռ կազմակերպությունների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am