Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը. ԱԳՆ

Անտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե բանակցություններին չի 
մասնակցում հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտրամաբանական է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակցություններին Արցախի ներգրավման մասին հարցին:

«Համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ: Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և նա ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի: Այն պահից, երբ ԼՂ-ն որպես լիարժեք կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ՝ իրենց ամբողջ քարոզչակայն մեքենայի ձողը, մեխը քանդվում է: Սա է պատճառը որ Ադրբեջանը դիմադրում է: Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ, այդ թվում միջազգային հանրության ջանքերով, դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- փաստեց փոխարտգործնախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am