Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցյուրիխյան էթնո-ջազային խումբը հանդես կգա Երևանում

Ցյուրիխյան էթնո-ջազային խումբը հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Authentic light orchestra խմբի երևանյան համերգը կկայանա ապրիլի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբի կազմում հանդես կգան Վալերի Տոլստովը (ֆլեյտա, ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open string quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում կհնչի էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Authentic light orchestra-ն հիմնվել է 2009 թվականին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: Խումբը սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ: Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խմբում տարբեր տարիների ընթացքում ընդգրկված են եղել նաև հայ երաժիշտներ: Կոլեկտիվի «Beyond the house» անվանումը կրող ձայնասկավառակի գովազդով և տարածմամբ զբաղվել է հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am