Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս կանայք նշել են Մարտի 8-ի կապակցությամբ իրենց ամենացանկալի նվերը

Ռուս կանայք նշել են Մարտի 8-ի կապակցությամբ իրենց ամենացանկալի նվերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ապրող տղամարդիկ Կանանց միջազգային օրը պլանավորում են իրենց կանանց նվիրել ծաղիկներ, օծանելիք կամ կոնֆետներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) անցկացրած հարցման տվյալները: «Տղամարդկանց ավելի քան երկու երրորդը (68 տոկոսը) Մարտի 8-ի առթիվ պլանավորում Է կանանց նվիրել ծաղիկներ:

Նվերների թոփում են նաեւ օծանելիքը, կոսմետիկան (23 տոկոս), կոնֆետները, ալկոհոլը, նրբախորտիկները (22 տոկոս), ընծայական սերտիֆիկատները (17 տոկոս), ինչպես նաեւ հուշանվերները, համերգի տոմսերը, ոսրկերչական զարդերը, կենցաղային սարքերը (10-ական տոկոս)»,- ասված Է ՀԿՈՒՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Մինչդեռ Մարտի 8-ի նվերների վերաբերյալ կանանց ակնկալիքներն ու ցանկությունները նկատելիորեն տարբերվում են տղամարդկանց պատկերացումներից: Այսպես, կանանց մեծամասնությունը տոնի կապակցությամբ առավել նախընտրելի նվեր Է նշել հանգտանալու մեկնելու ուղեգիրը: «Կանանց 38 տոկոսը կցանկանար այդ նվերը ստանալ Մարտի 8-ի առթիվ, թեեւ տաղամարդկանց միայն 3 տոկոսն Է պլանավորում այն նվիրել:

Հարցվածների եւս 36 տոկոսը կցանկանար ստանալ ծաղիկներ: Կանանց գրեթե քառորդ մասը (23 տոկոսը) ուրախ կլիներ նվեր ընդունել համերգի կամ թատրոնի տոմս»,- վկայում են հարցման արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am